
Հանդաբերդն Արցախի կարևոր պաշտպանական կառույցներից մեկն է եղել։ Ամենավաղ շինությունները կառուցվել են դեռևս 5-րդ դարում։
Երկրամասի ամեն հաջորդ իշխան ընդլայնել ու ամրացրել է բերդը նոր ու էլ ավելի հզոր պարիսպներուվ ու պաշտպանական կառույցներով։ 9-րդ դարի 1-ին կեսին Արցախի հյուսիսային տիրությունների իշխան Ատրներսեհ Սմբատյանի օրոք Հանդաբերդը հզոր պաշտպանական կենտրոն էր, որն իր շրջակա լեռնագագաթներին անգամ ուղեկից բերդեր՝ պահակակետեր ուներ։
Արցախի մեր իշխանները խաղաղություն չէին մուրում, նրանք ամուր պաշտպանում էին իրենց հողը, ավելին՝ խաղաղությունը նրանք պարտադրում էին զենքով մեր երկիր մտնել ցանկացողներին։
Եվ դա էր պատճառը, որ այն ժամանակ, երբ Մեծ Հայքի գրեթե բոլոր անկյուններում մենք կորցրել էինք պետականությունը, Արցախում հայոց պետականությունը, թեկուզև կիսանկախ, բայց ի դեմս մելիքական տների պահպանվել էր ընդհուպ մինչև 19-րդ դարը։
Հանդաբերդ, Շահումյանի շրջան, Արցախ․
2020 թ․ դեկտեմբերից օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/AlvinaAghababyan/posts/4720708467959391
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել