Անցյալ տարի այս օրերն էին, երբ համացանցում լուր տարածվեց, որ ՆՓ-ի տղա Աշոտիկը լացելով խնդրում էր, որպեսզի զորքը չնահանջի: Գտել էին մի զինվորի, ով նույնը կրկնում էր: Չգիտեմ, թե ի՞նչ էին խոստացել էդ զինվորին, բայց էդ տղեն առնվազն սրիկա է:
Իրականում Աշոտիկը շրջափակման մեջ է հայտնված եղել, իսկ այդ տղաներին ու էդ ոչնչությանը պետք էր փրկել կամ դուրս բերել տվյալ հատվածից: Մշակվեց օպերացիա: Այդ օպերացիայի հիման վրա շատ տղաներ սպանվեցին (եթե չեմ սխալվում կամ վաշտի թվաքանակ կամ գումարտակի), որովհետև նրանց ուղարկել էին, որպես շեղող թիրախ, իսկ այդ ընթացքում Աշոտիկին դուրս էին բերում շրջափակումից:
Էս անբարոյականությանը մաս դարձավ մի հատ ՔՊ-ական պատգամավոր` Վարազդատը, ով եսիմ ում հետ նամակագրություն էր հրապարակել մի ոչնչության մասին, ում հերոսացնում էին, թե բա լացելով խնդրում էր, որպեսզի սպաներն ու զինվորները չնահանջեն:
Հենց այս օրերն էին, որ դիրքերից իջել էի և հրավիրվեցի ՈՍ բաժանմունք, որովհետև հանգնել էի գրել` սուտ է այս պատմությունը, որն ուզում են ձեզ հրամցնել: Տղերքի են սպանել հանուն ոչնչի: Հանուն ոչնչության:
Իսկ Հակոբյան Աննայի և Փաշինյան Նիկոլի աձնական օգտագործման փալասն ասում էր, որ այս օրերին թշնամին սարսափում է հայկական զինված ուժերի հարվածից, մինչդեռ արդեն հանձնել էին Հադրութը, իսկ թշնամին անկաշկանդ խորանում էր դեպի Շուշի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել