Իրանն իր գազի ու նավթի պաշարները չի կարողանում իրացնել, թուրքմենական գազը նույնպես շրջափակման մեջ է, որի ելքերից մեկը Իրանի միջոցով է կարող լինել, եթե Իրանը ավել ծավալների պահանջ զգա, իր գազը իրացնելուց հետո։ Թուրքմենական գազի մյուս ուղին կարող է Ադրբեջանով անցնել, բայց նույնպես Հայաստանով, սակայն Իրանն այդ դեպքում էլի խաղից դուրս է մնում։
Սիրիայով Իրանը չի կարողանում միջերկրական ծով դուրս գալ, մնում է Սեւ ծովի տարբերակը, որին Եվրոպան փորձում է նպաստել, բայց դա Ռուսաստանին ձեռնտու չէ, իսկ Եվրոպան, հաշվի առնելով գազի գնալով ավելի մեծ դիֆիցիտն, փորձում է դրան նպաստել։
Եթե իրանական գազն իրացվի Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, ապա Թուրքիան դառնում է հզոր գործոն, ինչը ոչ ոքի համար ձեռնտու չէ, հաշվի առնելով Թուրքիայի աշխարհքաղաքական ամբիցիաները։ Այս առումով Ռուսաստանը երկու մարտահրավերի առաջ է հայտնվել (Եվրոպայում այս ոլորտում իր թելադրող դիրքը պահպանելու առումով)։ Թուրքիային Ռուսաստանը դեր տվել է՝ գազամուղ, ատոմակայան, բայց Թուրքիայի ախորժակն ավելի մեծ է։
Եթե շատ պարզունակ կերպով դիտարկենք իրավիճակը, ապա սա է Սյունիքի բուն խնդիրներից մեկը, ով տիրի Սյունիքին, նա էլ այս հարցում մեծ դեր կստանձնի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել