Armsport.am-ը գրում է.

Արգենտինայի հավաքականը հաղթեց Ուրուգվայի ընտրանուն 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում: Հանդիպումը կայացավ Բուենոս Այրեսում և ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:

Այս խաղում գոլերը խփեցին Լիոնել Մեսսին (38-րդ րոպե), Ռոդրիգո Դե Պաուլը (44) և Լաուտարո Մարտինեսը (62): Նշենք, որ Մեսսիի համար այս գոլը հոբելյանական էր` 80-րդը ազգային հավաքականում: Այս նշագծին հասնելու համար նրանից պահանջվեց 155 հանդիպում:

Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․ Կոլումբիայի և Բրազիլիայի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին, Բոլիվիան 1-0 հաշվով հաղթեց Պերուին, Վենեսուելան՝ Էկվադորին (2-1), իսկ Չիլին վստահ՝ 2-0 հաշվով հաղթանակ տարավ Պարագվայի հավաքականի նկատմամբ։

Մրցաշարային աղյուսակ՝

1․ Բրազիլիա – 28 միավոր
2․ Արգենտինա – 22
3․ Էկվադոր – 16
4․ Ուրուգվայ – 16
5․ Կոլումբիա – 15
6․ Պարագվայ – 12
7․ Պերու – 11
8․ Չիլի – 10
9․ Բոլիվիա – 9
10․ Վենեսուելա – 7

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել