Լիոնել Մեսսին L’Equipe-ի վարկածով ճանաչվել է 2022 թվականի լավագույն մարզիկ։

35-ամյա հարձակվողը Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։

ՊՍԺ-ում Մեսսիի թիմակից, Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երրորդ տեղում թենիսիստ Ռաֆայել Նադալն է։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վեցերորդ տեղում է։

2022 թվականի 10 լավագույն մարզիկների ցանկը՝ ըստ L’Equipe-ի․

1. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ, 808 միավոր)

2. Կիլիան Մբապպե (ֆուտբոլ, 381)

3. Ռաֆայել Նադալ (թենիս, 285)

4. Ռեմկո Էվենեպուլ (հեծանվային սպորտ, 252)

5. Մաքս Վերստապեն (Ֆորմուլա 1, 196)

6. Կարիմ Բենզեմա (ֆուտբոլ, 195)

7. Արմանդ Դյուպլանտիս (աթլետիկա, 185)

8. Սթիվեն Քարի (բասկետբոլ, 139)

9. Անտուան Դյուպոն (ռեգբի, 105)

10. Դավիդ Պոպովիչ (լող, 98)

Լավագույն մարզիկի մրցանակը L’Équipe-ը շնորհում է 1946 թվականից Ֆրանսիայի, իսկ 1975 թվականից՝ ամբողջ աշխարհի համար։

Վարկանիշը որոշվում է գաղտնի քվեարկության արդյունքներով, որը փակվում է դեկտեմբերի 20-ին։ Հավակնորդների ցուցակից հրատարակության յուրաքանչյուր լրագրող կազմում է իր սեփական ցուցակը հինգ ամենաակնառու մարզիկների համար։ 1-ին տեղին շնորհվում է 6 միավոր, 2-րդ տեղին՝ 4, 3-րդին՝ 3, 4-րդին՝ 2, 5-րդին՝ 1 միավոր։

2012 թվականից մրցանակը տրվում է առանձին Ֆրանսիայի լավագույն մարզիկին, առանձին՝ աշխարհի լավագույն մարզիկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել