Քաղցկեղով հիվանդների և մահացածների թվով Հայաստանն առաջատար է, ցավոք։ Չի զիջում անգամ աֆրիկյան երկրներին։
Եվ նույն Հայաստանում համացանցը ողողված է մեքենաների կատալիզատորներ գնելու առաջարկներով` վաճառքի հարթակ հանդիսացող կայքերից մինչև սոցիալական ցանցեր։
ՈՒ այդ հայտարարությունների տակ ցանկացողների պակաս չի զգացվում։
Մի քանի միլիոն կամ տասնյակ միլիոն դրամով մեքենա գնողները 50 կամ 100 հազար դրամի համար իրենց մեքենայի վրայից կատալիզատորը հանում և հանձնում են։ Այն կատալիզատորը, որը նվազեցնում է շրջակա միջավայր վտանգավոր նյութերի արտանետումները, որոնց պատճառով կտրուկ աճում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, քաղցկեղով հիվանդների և մահացածների թվով առաջատար երկրում։
Մի քանի միլիոն դրամով մեքենա են գնում, բայց 50 հազար դրամի համար կատալիզատոր վաճառում...
Չնայած ինչի՞ եմ զարմանում։ Նույն մարդիկ մի քանի միլիոն դրամով մեքենա են գնում, բայց պատճառաբանում, որ երեխայի անվտանգության համար մի քանի տասնյակ հազար դրամով քարսիթ գնելու հնարավորություն չունեն։
Դիմակ են կրում, որ քովիդով չվարակվեն, բայց ամրագոտի չգցելու ծնգծնգոցներ չլսելու համար, դրա մեջ երկաթի կտոր խցկում։ Երբ ամրագոտին տասնամյակներ շարունակ է կյանքեր փրկել։
Չգիտեմ թե մեր ազգի ինքնապահպանման բնազդը երբևէ եղել է, թե ոչ, բայց հիմա չկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել