Իրանի հանդեպ հայկական կողմը իրեն պահեց մեղմ ասած ոչ ադեկվադ, կոպիտ ասած` նենգաբար: Եվս մեկ անգամ եմ կրկնում` Իրանն այս պահին փակել է Ադրբեջանի համար ռազմական նշանակություն ունեցող ավիափոխադրումների օդային տարածքը, իսկ Հայաստանը` բացել: Փաստ է, որ տեղի է ունեցել Նախիջևան-Բաքու-Նախիջևան ավիափոխադրում և որևէ մեկը ՀՀ Կառավարությունից կամ Քաղավիացիայի դեպարտամենտից չի կարող երաշխավորել, որ օրինակ` տվյալ օդանավում չեն եղել ԱԿՄ-ի փամփուշտներ կամ ահաբեկիչներ:
Բոլոր նրանք, նամանավանդ մի կին կա ՔՊ-ի պատգամավորներից, ով ասել է թե նախկինում էլ է բաց եղել ՀՀ օդային տարածքը Արդբեջանի ավիափոխադրումների համար: Սա բացարձակ սուտ է ( lkti sut e erexeeek), քանզի նախկինում գեթ մեկ նման օրինակ կամ դեպք չկա, իսկ խոսքերիս ապացույցն այն է, որ 2000-ականներին Քաղավիացիայում կա ընդունված համապատասխան փաստաթուղթ, որում սևով սպիտակի վրա գրված է, որ ՀՀ օդային տարածքը փակ է ադրբեջանական ցանկացած տեսակի ինքնաթիռների համար, որոնց ուղղությունը դեպի Ադրբեջան է կամ այդ տարածքից է:
Իշխանությունը զավթած տգետները, ցանկանում են ցանկացած եղանակով իրենց մեղքը կամ սխալները բարդել նախկինների վրա: Ուզում եմ հստակ ընդգծել, որ նախկինների թույլ տված ցանկացած սխալ շտկելի էր, իսկ այս Չմաչդկանց թույլ տված սխալները ճակատագրակ են եղել և շարունակում են լինել ՀՀ-ի համար:
Պայքար է պետք: Մեկ վերջնական ու հստակ պայքար: Որևէ մեկին չպետք է հետաքրքրի թե ով է դրանից հետո գալու իշխանության, քանզի առաջնային խնդիրը` իշխանափոխությու´նն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել