Aysor.am-ը գրում է․

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ձևակերպումը, որ հայկական կողմը պատրաստ է հանդիպելու ադրբեջանական կողմի հետ, բավական ամբիցիոզ է, որովհետև պատերազմից հետո երկու երկրների ղեկավարների հանդիպումը պետք է ձևակերպի ինչ-որ բանի շուրջ բանակցելու օրակարգ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Ենթադրում եմ, որ հանդիպումը պետք է լինի զուտ հանդիպման համար, սիմվոլիզի տեսանկյունից։ Դա, բնականաբար, անարդյունավետ կլինի, բայց եթե ուշադրություն դարձնենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ակնհայտ է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը չի լինելու հանդիպում՝ հանդիպման համար։ Դա լինելու է շատ ավելի լուրջ քննարկումների և փոխադարձ տրամադրությունները շոշափելու հարթակ։ Ամենից ռիսկային խնդիրն այն է, որ հայկական կողմը ոչ միայն իր առջև խնդիր չի դնում անհրաժեշտ չափով ապահովել Հայաստանի և Արցախի շահերն ու անվտանգությունը, այլև դրա ռեսուրսը չունի։ Հայկական դիվանագիտությունն ունակ չէ ապահովել հայկական շահը։ Այս առումով ես շատ հոռետեսական վերաբերմունք ունեմ»,- ասաց քաղաքագետը։

Ալեն Ղևոնդյանի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպումը մյուս կողմից կարող է հայկական կողմին փոխանցված խաղաղության պայմանագրի տրամադրությունները ստուգելու հնարավորություն լինել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել