Պատվաստման անհրաժեշտությունը հանգեցնում է ոչ միայն վարակի կանխարգելմանը, այլև առիթ դարձավ բացահայտելու, թե որքան է ՊՇՌ թեստի իրական արժեքը: Արդեն տևական ժամանակ է Հայաստանի քաղաքացիները մի քանի անգամ ավել գումար են ստիպված վճարել ՊՇՌ թեստի համար:
Պարզվում է, որ դրա իրական գինը տատանվում է 2000-3000 դրամի միջակայքում:
Իսկ ՀՀ-ում այդ հետազոտության գինը 15.000 դրամ է:
Գրեթե նույն պատկերն է նաև հակամարմինների որոշման հետազոտության գների մասով:
Այս մասին իհարկե քաջատեղյակ է առողջապահության նախարարությունը: Շատ լավ գիտեն, որ կիրառվող թեստերի և դրանց համար սահմանված գները էական անհամապատասպանություններ ունեն:
Ինչպես համավարակի կանխարգելման տապալման և պատվաստման խիստ անհրաժեշտ գործընթացի ոչ պատշաճ կազմակերպման դեպքում, այս դեպքում ևս արձագանք չկա, բեռը թեթևացնելուն միտված քայլեր չկան, ոլորտի գնային քաղաքականությունը կարգավորող մարմինների հետ քննարկումներ և լուծումների փնտրտուք չկա:
Չէ, որ իրենք այլընտրանքը ՀՀ քաղաքացիներին արդեն առաջարկել են` կամ հարմարվում ես գներին ու պայմաններին կամ ազատ ես դառնալու գործազուրկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել