Եթե որոշել եք Յոգա արվեստը ինտեգրել ձեր կենսակերպ, ապա հարկ է հիշել, որ այն ունի 4 ասպեկտ, և եթե դրանցից որևէ մեկը պակասում է, ապա առաջընթաց ակնկալել անիմաստ է: Այսպիսով, որոնք են դրանք 1.կարմա Յոգա. սա հասարակության համար անակնկալիք գործելու հոգեբանական դիրքորոշումն է: «Ես աշխարհ եմ եկել օգտակար լինելու համար»: Այսպես մտածելու և գործելու արդյունքում մարդու սիրտը լցվում է սիրով, նվիրվածությամբ և տոնով, որն էլ հենց 2.Բհակտի Յոգան է, և միայն սիրող սրտով իմաստ ունի մոտենալ հոգևոր տեքստերին, Գիտելիքին՝ 3.Ջնանա Յոգային, այլապես այն չի մարսվի և կարող է ծնել ֆանատիզմը և գլուխը լցնել բազմաթիվ անպետք կոնցեպցիաներով: Եվ եթե կյանքումդ առկա են Կարմա, Բհակտի և Ջնանա Յոգաները ապա 4.Ռաջա Յոգան՝ մեդիտացիաները, խոկումները մարմնակեցվածքները ավելի արդյունավետ կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել