Aysor.am-ը գրում է.

Այսօր բարձրաստիճան ռուս սպա է եկել գյուղ, խնդրել, հետո արդեն կոշտ կերպով ասել, որ Ամարասի վանքի վրայից հանենք Արցախի Հանրապետության պետական դրոշը. այդպես էլ արել ենք։ Այս պահին վանքի վրա ոչ մի դրոշ չկա՝ ոչ Արցախի, ոչ Հայաստանի Հանրապետության, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Մաճկալաշեն համայնքի համայնքապետ Լեռնիկ Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն ավելի վաղ տեղեկացրել են, որ մաճկալաշենցիները վանքի վրա կարող են ՀՀ պետական դրոշն ամրացնել, սակայն այսօր արդեն պնդել են, որ վանքի վրա խաչ կա, և այդքանը բավական է։

«Դրոշ երևի չի էլ լինելու։ Ռուս սպան ասել է, որ այլևս չդնենք, հակառակ դեպքում վանքի տարածքում մարտական հերթապահություն կսահմանեն, որպեսզի թույլ չտան։ Մենք հասկացել ենք նրանց», - ասաց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել