Aysor.am-ը գրում է.

Հայկական համարանիշերով մարդատար և բեռնատար մեքենաները Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող հատվածն անցնում են ՀՀ ԱԱԾ-ի և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը՝ հավելելով, որ ինքն այդ գործելաոճն առավել ճիշտ և անվտանգ է համարում։

«Մարդիկ մի փոքր դժգոհում են, որ չեն կարող մեր տարածքով ազատ անցուդարձ անել, բայց ապահովության համար ճիշտ է մի քանի ավտոմեքենայից շարասյուն կազմել և ուղեկցել նրանց։ Մի քանի րոպե կանգնում են, որոշ քանակությամբ ավտոմեքենաներ են հավաքվում, ապա հայկական և ռուսական ուժերի ուղեկցությամբ շարժվոմ։ Սա արվում է մարդկանց ապահովության համար, որ վաղը-մյուս օրը մեկը նորից չշեղվի և չհայտնվի ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում», - ասաց Կարո Քոչարյանը։

Գորիսի փոխքաղաքապետը միաժամանակ տեղեկացրեց, որ վերջին օրերին ճանապարհին իրավիճակը հանդարտ է, հակառակորդը նոր սադրանքների չի դիմել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել