Համոզված եմ, որ լրիվ այլ կլիներ բոլորի տրամադրությունն ու վերաբերմունքը, եթե՝
գունագեղի փոխարեն՝ հայկականության գույներ, տոնակատարության փոխարեն՝ միջոցառում, համերգի փոխարեն՝ բարձրակարգ երաժշտություն, մասշտաբայինի փոխարեն՝ մեր հայրենակիցների հետ ասվեր:
Բայց հայտնի նախադասությունն արտասանելուց նրա ձեռքին չկար նախապես գրված տեքստ, հայի գրած տեքստ, նա խոսում էր իր բառերով, որոնք արտացոլում էին իր մտքերը: Իսկ մտքերը կարող էին լինել միավորող, ոչ թե կրկին պառակտող, բառերը կարող էին լինել հային չվիրավորող, ինչպես վերևում փոխարինեցի, եթե նա մի փոքր սիրեր մարդկությանը և հատկապես հայությանը:
Այս կարևորագույն օրն էլ փչացրեցիր այնպես, ինչպես միշտ ու անխնա փչացրել ես ամեն հայկականը:
Քանի՞ կոպեկ արժեր ծախսածդ 2 միլիոն դոլարը, եթե գեթ մեկ որդեկորույս մայր վիրավորվեց այդ ամենից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել