Մոտ մեկ ու կես ամիս առաջ Արցախում Հոնուտի կիրճի «Զոնտիկներ» տանող ճանապարհի ամենանեղ հատվածում հանդիպեցի Արցախի տուրիզմի նախարար Սերգեյ Շահվերդյանին, որի հետ հին ծանոթներ ենք: Ճանապարհի այդ հատվածը շատ նեղ է և անզգույշ շարժման արդյունքում կսահես ներքև ոչ շատ լուրջ հետևանքներով: Ճանապարհի այդ նեղ հատվածում հարցրեց. «Ի՞նչ բողոքներ»: Մեր զբոսաշրջիկները ասացին` ամեն ինչ լավ է, միայն թեթև ակնարկեցին ճանապարհի այդ նեղ հատվածի վտանգավորությունը: Երեկ անցնում էի այդ մասով և ուրախությամբ արձանագրեցի, որ ճանապարհը լայնացված է: Օպերատիվ են աշխատում ԼՂՀ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել