Տեսնես այն անձինք, որոնք մեր հայրենիքի մի հատվածի վերաբերյալ համառորեն շարունակում են արտաբերել ինչ-որ խաշնարած էյվազլու ցեղի անունը, հասկանում են, որ դրանով նաև պղծում են Ք․ ա․ դեռևս 2-րդ դարում հայկական պետության նախագիծը բյուրեղացրած Արտաշես Ա-ի գործը և հիշատակը, որն, ի դեպ, հենց Սյունիքում էլ է ամրագրել հայկական պետության ներկայությունը՝ տեղադրելով ժամանակի միջազգային լեզվով՝ արամեերենով, սահմանաքար։
Լուսանկարում՝ արտաշիսյան սահմանաքարերից մեկն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել