Aysor.am-ը գրում է․

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերն այսօր կանգնեցրել և ստուգել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

«Շատ լկտի ձևով կանգնեցրել են մեքենան, իջեցրել երեխաներին և ստուգել։ Պոկել են միկրոավտոբուսի վրա փակցված արցախյան էմբլեմները։ Բարեբախտաբար, կատարվածը նկատել և արագ տեղ են հասել ռուս խաղաղապահները։ Նրանք եկել և ճանապարհել են երեխաներին», - պատմեց մեր զրուցակիցը՝ դժվարանալով, սակայն, հստակ նշել՝ երեխաները գնում, թե հետ էին գալիս Արցախից։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան էլ ադրբեջանցիները կանգնեցրել են Կապանից Գորիս վերադարձող, զինվորներին հաց տարած ավտոմեքենան, հայհոյանքներով, լկտի բառապաշարով խոսել վարորդի և նրա հետ գտնվող երկու որոտանցի երիտասարդների հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել