Բանակի շուրջ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Մի գնդապետի դատում են, որպես` քավության նոխազ, իսկ իրական մեղավորներին` մեկին լռեցնում կոչումի բարձրացումով, իսկ Ջալալ Հարությունյանին` «փրկում»: Հիմա ըստ էության:
44 օրյա պատերազմի ժամանակ մեր ստորաբաժանումներից մեկի ղեկավարությունը զեկուցում է, որ դիտարկման արդյունքում նկատել են շարժ և կուտակում` մոտ 250 անձից բաղկացած ստորաբաժանման: Կապ են հաստատում Ջալալ Հարությունայի հետ և վերջինս ասում է` «մերոնք են, ասա հանկարծ չկրակեն»: Մերոնք լսում են հրամանը, բայց պարզվում է, որ էդ 250 անձից բաղկացած ստորաբաժանումը հեչ էլ մերոնք չեն եղել, այլ` ադրբեջանցիներ, որոնցից շատերը հայկական զինվորական համազգեստով: Դեպքերի զարգացման արդյունքում և սխալ հրամանների արդյունքում մենք ունենում ենք բազմաթիվ զոհեր:
Ջալալ Հարությունյանն իր ցուցմունքում նշել է` «ես այդպես չեմ ասել, ես ասել եմ կարող ա մերոնք են, կարող ա մերոնք չեն: Այդ տեղանքում չենք ունեցել դիտարկում կատարող ԱԹՍ, ոչ էլ կամեռաներ»: Ստացվում է, որ Ջալալ Հարությունյանը չի տիրապետել իրավիճակին, քանզի չի տիրապետել մեր ստորաբաժանումների գտնվելու վայրի մասին տեղեկություններին, կամ էլ մտածված ամեն ինչ արել է: Եվ ամենակարևորը հայրենական մեծ պատերազմին, ոչ ԱԹՍ-ա եղել, ոչ կամեռա, բայց մարդիկ տիրապետել են իրավիճակին, ոչ թե սեփական զինվորներին թողել բախտի քմահաճույքին:
Հիմա, գտել են մի սպայի և դատում են խեղճ հարիֆին, որովհետև իրենց պետք է մեկին դատել, որպեսզի իրենք ջրից չոր դուրս գան: Լիահույս եմ, որ մի օր ռազմական դատարանում Ջալալ Հարությունյանը կլսի` Ջ.Հ.-ն դատապարտվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել