Միայն ԱԺ-ում պայքարելով սրանց արմատախիլ անելը ժամանակատար է, իսկ մենք այդքան ժամանակ չունենք: Փողոց է պետք դուրս գալ, համատարած, անզիջում և արագ: Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հանձնումը թշնամուն, կապիտուլյացիոն երկրորդ փասատթղթի ստորագրման նախապատրաստական աշխատանքների մեկնարկն է: Եվ որպեսզի արագ ու ամբողջական իրականացնեն իրենց ծրագիրը, իշխանազավթ պանթյուրքիստները առաջիկայում ամեն միջոց գործի են դնելու կրկին թեժացնելու համար հասարակական պառակտման «նախկին թալանչիներ» դիսկուրսը, ինչպես նաև իրենց ընտրազանգվածին ոգևորելու են «թեժ» տեսարանների բեմադրություններով: Եվ այս ամենը ընդամենը մի նպատակ ունի, ժամանակ շահել և պատրաստել թուրք-ադրբեջանական շահերը անշեղորեն ամրագրած կապիտուլյացիոն էլ ավելի համապարփակ փաթեթ, քան առաջինն էր:
նիկոլն ակնհայտորեն չափազանց շտապողականություն է ցուցաբերում կապիտուլյացիոն երկրորդ փաստաթղթի ստորագրման հարցում, մի պարզ պատճառով՝ իր «կիրթ և կառուցողական» ընկերոջ համբերությունն արդեն հատվում է: Վերջինս սպառնում է բացահայտումներով: Այսօր հերթական դոզան տվեց ասելով. «Եթե Հայաստանը չհանձնվեր մենք մեծ կորուստներ կունենայինք: Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիոն ակտը, և պատերազմն ավարտվեց: Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի և Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեր համար: Նաև ձմեռ էր մոտենում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել