նիկոլ սա է քո իշխանությունը , քո իշխանական համակարգը ,քո դեմքը, քո էությունը ․ Իմացա որ Հանրային Հեռուստաընկերությունը պայմանագիր չի կազմում ինձ հետ ,,Սպասիր ինձ ,, հաղորդաշարի իմ հետագա գործունեության համար ․ Դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը․ԵՎ դա միայն այն պատճառով որ չեմ լռել , արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը , հայտնել եմ արվեստագետի իմ խոսքը , քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը ․ Ես բոլոր ժամանակներում , միշտ քննադատել եմ իշխանություններին և նրանց ղեկավարներին , բայց նրանցից ոչ ոք , երբեք թույլ չեն տվել իրենց իմ նկատմամբ այսպիսի տմարդի , նենգ , վախկոտ ու չնչին քայլի ․Այո գուցե չեն սիրել ( ես չեմ էլ տենչացել իրենց սիրուն ) , բայց իջնել այդքան ոչ ոք իրեն թույլ չի տվել ․Իսկ քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները հենց քննադատության համար են ոչ թե աստվածացնելու , մանավանդ մտավորականի կողմից ․Քեզ համար մտավորականը, արվեստագետը մեկն է ՝ քեզ քծնողը , մտնողը՝ իր նեղ անձնական շահերից ելնելով , նույնիսկ մոռանալով Հայրենիքը ․ Դրանցից , այստեղ մեզ մոտ դու փաթեթով ունես , բոլոր տարիքային խմբերում ` 30-ից-70 , նույնիսկ ջահելները չեն խրտնում ․ Սփյուռքում էլ ունես , անբարոյականներ որոնք իրենց մեծատաղանդի տեղ են դրել , Հայրենիքը խոպան սարքել և մեզ էլ սովորեցնում են, հեռու-հեռուներից թե ինչպիսին պետք է լինի մեր Երկիրը և ինչպես մենք պետք է ապրենք ․Մեզ մոտ մի քանիսին մոռացա , արդեն ոչ մեծատաղանդ ՝ այլ ,,հանճար,, , որոնք ահ ու դողով մտածում 
են հանկարծ սխալ քայլ չանեն կամ սխալ խոսք չասեն որպիսի իրենց վերջնական, երազած ճանապարհը դեպի Կոմիտասի պանթեոն ինչ որ կերպ խաթարվի և իրենք հայտվեն այլ քառակուսի մետրում , այդ իսկ պատճառով խուլ
են , կույր և համր ․Իրենք լավ գիտեն թե ով կարող է իրենց զրկել ՝ երազած հանգրվանից ․ Հա , դու ինձ հարվածեցիր և ցավ պատճառեցիր, քեզ հաջողվեց ( բայց էդպիսի բաներ են՞՞՞ քեզ հաջողվել ) քանի որ ,, Սպասիր Ինձ ,, հաղորդաշարը , որի առաջին իսկ օրվանից աշխատել և եթերում եմ եղել ՝ ինձ համար շատ թանկ էր, սիրելի ու հարազատ․ Ընդհանրապես ՝ եթե թատրոնների շարքում Սունդուկյանն է եղել իմ տունը , իմ օրրանը ապա Հանրայինն է եղել այն հեռուստաընկերությունը որ դեռ իմ պատանեկության տարիներից բախտ եմ ունեցել բազմաթիվ նախագծերում , ծրագրերում համագործակցել և
ստեղծագործել ․ Միամիտ կլիներ մտածել որ ես չէի սպասում , այն էլ քեզնից ու քո լակոտնյաից որոնք նշանակվելով պաշտոնների ամբողջ քաղաքական դաշտում ՝ նաև Հանրայինում մեկ նպատակ են հետապնդում ՝ փող աշխատել և կատարել քո կամքը ․ Հանրային Հեռուստաընկերությունը միշտ է լինելու իսկ դու և քո լակոտնյան , ոչ ․ ԵՎ համոզված եմ որ Հանրային Հեռուստաընկերությունը մի օր կվերադառնա այն առաքելությանը ինչի համար ստեղծված է , այլ ոչ թե կստեղծի այդ առաքելության պատրանքը ՝ բավարարելու ինչ որ փոքրիկ մարդու չկայացած երազանքները ․ ,,Սպասիր Ինձ,, հաղորդաշարի բոլոր իմ գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում տարիների աշխատանքի , մեր ապրած վարկյանների , ակնթարթների, համագործակցության և ստեղծագործության համար ․ Դուք շատ լավն եք ․ Ցանկանում եմ բարի եթեր , հաջողություններ և երկար ճանապարհ ․Դուք բարի , նվիրական և կարևոր գործ եք անում․ Դուք օգնում եք մարդկանց ․ Շնորհակալ եմ բազմահազար հեռուստադիտողներին ,մեր ժողովրդին , իմ հանդիսատեսին որոնք իմ կողքին են եղել , ինձ հետ և որոնց կարողացել եմ գեթ մեկ վարկյան գեղեցիկ և նվիրական պահեր պարգևել ․ Շնորհակալ եմ ․
Առայժմ․․․․Կհանդիպենք ․
ՀՀ վաստակավոր արտիստ՝
Տիգրան Ներսիսյան ․
Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն Ալեքսան Հրությունյանին և Գագիկ Բունիաթյանին ` 2012թ-ին ,, Սպասիր Ինձ ,, հաղորդաշարին ինձ ՝ համագործակցության հնարավորություն տալու համար ․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել