Մեկ օրում՝ երկու զոհ
Թշնամին նենգ է՝ դա վաղուց է հասկանալի։
Բայց ես հրաժարվում եմ հասկանալ այն իշխանությանը, որի հանցավոր անտարբերության հետևանքով մենք ունեցանք այսքան խոցելի սահմաններ, անվտանգային նորանոր ռիսկեր։
"Արցաը մերն է և վերջ"-ից՝ մինչև խայտառակ պարտություն, որը մեկ բառով կարելի է կոչել արկածախնդրություն։
Մատղաշ կյանքերը զոհաբերվում են՝ Ալիևի նենգության ու Փաշինյանի արկածախնդրության հետևանքով։
Բայց դարձյալ կրկնեմ, որ մենք օտարներից դժգոհելու իրավունք չունենք, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլի դեմքով արկածախնդրությունն է մեր ընտրությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել