Գաղափար չունեմ, թե ինչ պատճառով է մի թեթև լարվել մթնոլորտը ԱԺ դահլիճում, բայց փաստն այն է, որ եթե նման «սթից» հանգամանքներում ՔՊ-ն դահլիճ է մտցնում անվտանգության մի քանի տասնյակ համազգեստավոր աշխատակիցների՝ որպես դագանակ ընդդիմության նկատմամբ, ապա նման դահլիճում ընդդիմությունն անելիք չունի։
Ու դա այսօր կարձանագրվի, վաղը, թե ասենք մի քանի ամսից՝ էական չէ. էականն այն է, որ ՔՊ-ն այսօր անվերականգնելիորեն խաթարեց ԱԺ դահլիճի անձեռնմխելիությունը։
ՀԳ. Համազգեստավորներից տասնապատիկ ավելի տհաճ էին ԱԺ նախագահությունը չգիտեմինչից պաշտպանելու համար ափալ-թափալ ներս խուժած 2 սարսափահար թիկնապահները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել