Հետաքրքիր զուգադիպություն.
Հուլիսի 20֊ին Ալիևը հանդիպելու է Պուտինի հետ։
Վստահ կարելի է ասել, որ քննարկվելու է երկրորդ արցախյան պատերազմի արդյունքում ստեղծված տարածաշրջանային իրավիճակը։
Պարզ է նաև, որ Ալիևը այս պարագայում հանդիսանում է ոչ միայն այսպես կոչված Ադրբեջանի այսպես կոչված նախագահի կարգավիճակով, այլ որպես Էրդողանի խոսքը "տանող բերող", ավելի ճիշտ, որպես թուրքերի բանախոսը ռուսների հետ բանակցություններում։
Թուրքերի համար չափազանց կարևոր է ընդլայնել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում և ի վերջո միավորվել ենթադրվող "Զանգեզուրի միջանցքով"։
Ռուսների համար միջանցքի գաղափարը ընդուների չի, առավելագույնը ինչին իրենք կհամաձայնվեն, դա կլինի կոմունիկացիաների վերաբացումը իրենց վերահսկողության ներքո (օրինակ` Սյունիքով կամ մեկ այլ ճանապարհով միավորումը թուրքերի և ադրբեջանցիների միչև պետք է ըստ ռուսների տեղի ունենա միմիայն իրենց վերահսկողության ներքո)։
Իսկ Հայաստանը այս գործընթացում ընդամենը դիտորդի դերում է։ Այնպես որ, դադարենք մենք մեզ խաբել։ Հայաստանի ինքնիշխանությունը այնքան ցածր մակարդակի է այս պահին, որ ինչ որ անկախ դիրքորոշման մասին խոսելը անհեթեթություն է։
...
Նույն հուլիսի 20֊ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կատարելու է պաշտոնական այց թուրքերի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային մաս։
Այնտեղ Էրդողանը, ըստ երևույթի, կանի հայտարարություն, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը վերանվանվում է Թուրք֊Կիպրոսական Հանրապետության։ Կարծես թե աննշան փոփոխություն է, սակայն գլոբալ առումով, դա նվազագույնը նշանակում է թուրքական հավակնությունների ամրապնդումը երկու ուղղությամբ։ Առաջինը` Թուրքիան այլևս չի դիտարկում Կիպրոսի օկուպացված մասնիկը, որպես անորոշ մի քաղաքական միավոր (սա դեպի Հունաստան և Կիպրոս լրջագույն մեսիջ է թուրքերի կողմից) և երկրոդը` Թուրքիան ոչ մի դեպքում չի դիտարկելու երկու Կիպրոսների վերամիավորումը եվրոպական սցենարով։
...
Այս երկու գործըթացը, կարծես թե, առաջին հայացքից իրար հետ կապ չունեն, բայց իրականում թուրքերը և իրենց թուրքալեզու սատելիտները գործում են շատ սինխրոն և կարողանում են իրար հետ համաձայնեցնելով, սեղմելով տարբեր աշխարհաքաղաքական նյարդային կետերի վրա, ի վերջո հասնել իրենց ընդհանուր "թուրքական" նպատականերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել