Չինացի գիտնականները ներկայացրել են գերժամանակակից քվանտային սուպերհամակարգիչը, որն ստացել է Zuchongzhi անվանումը։ 

Zuchongzhi-ն տրված քվանտային թեստի առաջադրանքը կատարել է մոտ 70 րոպեում, և դրա ստեղծողները վստահեցնում են, որ այսօր աշխարհի ամենահզոր դասական՝ ոչ քվանտային համակարգչից 8 տարի կպահանջվի նման խնդիր լուծելու համար։ 

Առաջադրանքը չափազանց բարդ էր՝ պատահական քվանտային շղթաների ելքային բաշխման նմուշառում։ Այս առաջադրանքը համարվում է 100-1000 անգամ ավելի բարդ, քան այն, որը նախկինում կատարել է Google Sycamore քվանտային համակարգիչը։ 

Յուրահատկություն է համարվում նաև այն, որ այս քվանտային սուպերհամակարգիչը կարող է միաժամանակ մի քանի առաջադրանք կատարել։ 

Անգամ քվանտային համակարգիչների մի քանի նախատիպերի առկայության պայմաններում որո գիտնականներ շարունակում են կասկածել, որ քվանտային հաշվարկները մի օր պրակտիկ տեխնոլոգիաներ կդառնան։ Բանն այն է, որ քվանտային համակարգիչները, որոնք այսօր գոյություն ունեն, փորձնական մոդելներ են․ դրանք խիստ որոշակի պայմաններ են պահանջում շատ ցուրտ լաբորատորիաներում աշխատելու համար։ Այլ խոսքերով՝ դեռևս պետք չէ պատկերացնել քվանտային համակարգիչները մեր սեղաններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել