«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ռեյդեռային գրավման կազմակերպիչների աչքերը կուրացել են սպասվող կոռուպցիոն եկամուտներից, որը նրանք ակնկալում են Կոմբինատից:
Այնքան են կուրացել, որ սկսել են չտեսնել արդեն 2 ամիս շարունակվող Հայաստանի ինքնիշխան տարածքի զավթումը թշնամու կողմից:
Եվ բացի աչքերի կուրացումից սկսել են չլսել նաև Ալիևի ակնհայտ թշնամական հոխորտանքները Հայաստանի տարածքների նկատմամբ:
Այս փողամոլների համար բացի փողից չկա որևէ արժեք, իդեալ, չկա հայրենիք, պետություն, պետականություն, կրոն ու ընտանիք:
Սրանց համար թուրքը բարեկամ է, իսկ ընդդիմությունը՝ թշնամի: Թուրքի ոտքերի տակ քարշ են գալիս, լիզում են նրանց կոշիկները, ծեծ կերած շան պես կուչ են գալիս թուրքերի առաջ, իսկ Հայաստանի անկախության ու ինքնիշխանության համար պայքարող սյունեցիներին ու ընդդիադիրներին ձերբակալում են, ծեծում ու խոշտանգում:
Բա հիմա սրանց ի՞նչ անուն տաս, ո՞նց որակես, որ ինքդ քեզ չվիրավորես, նորմատիվային լեքսիկոնի սահմանները չանցնես:
Կարճ ասած անինքնասեր, արժանապատվությունից զուրկ, անհայրենիք, անընտանիք ՑԱԾՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ էակներ են, որոնց հետաքրքրում է միայն ՓՈՂԸ, ՇԱՏ ՓՈՂԸ, ԱՎԵԼԻ ՇԱՏ ՓՈՂԸ, ուրիշ ՈՉԻՆ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել