Ըստ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի։
Եկեք մի փոքր հաշվենք։
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2020 թ․ հունվարի 1-ի դրությամբ եղել է 2959700, Արցախի մշտական բնակչության թվաքանակը՝ 148800։
Թե քանի ՀՀ քաղաքացի է զոհվել 44-օրյա պատերազմում, հայտնի չէ․ իշխանությունները մեր զոհերի թիվը թաքցնում են։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ պատերազմի ընթացքում զոհվել է 5000-7000 ՀՀ քաղաքացի։ Եթե անգամ համարենք, որ 5000-7000 զոհերը եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներ, ապա տոկոսային հարաբերությամբ դա կազմում է ՀՀ ընդհանուր բնակչության 0,17-0,24%-ը։
Արցախի պարագայում ստացվում է՝ զոհվել է բնակչության 0,5%-ը, այսինքն՝ Արցախում զոհերն ընդհանուր բնակչության թվի համեմատ եղել են 2-3 անգամ ավելի, քան ՀՀ-ում։ Կամ այլ կերպ՝ պատերազմի ընթացքում զոհվել է յուրաքանչյուր 592/423 ՀՀ քաղաքացուց 1-ը, իսկ Արցախում 198-ից 1-ը։
Հուսամ՝ այլևս վերջ կտրվեն էն քստմնելի քարոզչությանն ու խոսակցություններին, թե իբր Արցախից ոչ ոք չի կռվել, ոչ ոք չի զոհվել։
Ամոթ է, զզվելի և դատապարտելի։May be an image of outdoors and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել