Hetq.am-ը գրում է․

Բաքվի դատարանը հուլիսի 2-ի երեկոյան հրապարակել է շիրակցի 14 գերիների շինծու գործով դատավճիռը։ Ըստ այդմ 14 գերիներից 2-ը՝ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը դատապարտվել են 4, իսկ մյուս 12 գերիները՝ 6 ամիս ազատազրկման։ Ընդորում, մեղադրող դատախազը դատարանին խնդրել է մեղադրանքից հանել մյուս հոդվածները, որոնք ավելի վաղ ներկայացվել էին հայ գերիներին՝ թողնելով միայն մեկը. պետական սահմանի ապօրինի հատում։

«Հետք»-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ 12 գերիներին 6 ամսով դատապարտելը նշանակում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո այդ գերիների ազատ արձակում, քանի որ լրացել է պատժի կրման ժամկետը։ Ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ պատժի կրման ժամկետը հաշվարկվում է արգելանքի վերցնելու պահից։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել