Դատելով Հայաստանի գործող իշխանությունների հետընտրական գործելաոճից, ակնհայտ է դառնում, որ երկիրը թևակոխել է պետական բռնաճնշումների նոր ու ավելի անկանխատեսելի հետևանքներով հղի շրջափուլ... Անհատ ընդդիմադիրներից սկսած մինչև հանրային մեծ ճանաչում ունեցող գործիչները հայտնվել են պետական ռեպրեսիվ մեքենայի ամենօրյա հակաօրինական գործողությունների թիրախում: Երկիրն աստիճանաբար ու հետևողականորեն վեր է ածվում մարդ-պետության, որտեղ որոշումներ կայացնողն ու դրանք կյանքի կոչողը մեկն է... Ու այդ մեկն ազդարարում է՝ <<ոտքի՜, ես եմ գալիս...>> Եվ այդ մեկը նա է, ով քմահաճորեն շարունակում անել այն, ինչի արդյունքում երկիրը գլորվում է դեպի անդունդ...
Այսօր, ով դեռևս չի գիտակցում, որ Հայաստանը դարձել է մեկ անհատի հայրենակործան <<քմահաճույքների>> գերին և այդ գործելաոճից, բացառությամբ հայ ժողովրդի, օգտվում են բոլորը, իսկ ամենից շատ՝ մեր թշնամիները, գոնե հիմա պետք է հասկանա, որ այսպես շարունակելու դեպքում, մենք ոչ միայն չենք ունենալու Հայրենիք, այլև օտար ափեր տեղահանված մեր օջախներում (անկախ նրանից, թե որ աշխարհամասում), միգուցե, ունենալով հաց, հաստատ չենք ունենալու այն, ինչն ավելին է, քան հացը...
...Կարծում եմ, մտածող մարդու համար ամենահամով հացն այնտեղ է, որտեղ նա ծնվել է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել