Աննա Սեդակովան լրագրողների հետ զրույցում պատմել է, որ իր առողջական վիճակը վատթարացել է: Խոսքն ուժեղ ալերգիայի մասին է, որը խանգարում է երգչուհուն ապրել լիարժեք կյանքով: Ինստագրամյան էջում Աննան հրապարակել է լուսանկար, որը տխրեցրել է երկրպագուներին: 
«Սարսափելի է», «Ինչ վատ է»,- մեկնաբանություններում գրել են երկրպագուները՝ միաժամանակ մաղթելով երգչուհուն շուտափույթ ապաքինում:

Այս խնդիրը լուծելու համար Աննան դիմել է կոսմետիկ միջամտության:
Նշենք, որ շատերը կարծում են՝ երգչուհու առողջական վատ վիճակը նրա լարված նյարդերի հետևանքն է:
Արդեն մի քանի ամիս է, ինչ դատարանի որոշմամբ Աննայի դուստրն ապրում է հոր հետ: Երգչուհին իրավունք ունի տեսակցելու դստերը տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել