Խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են... Երեկ մենք էինք այդպես մտածում ու գործում, այսօր՝ մեր թշնամին... Ճչացեք, գոռացեք իշխանությունը նորից զավթած այս անճարակ <<խաղաղապաշտների>> ականջին, եթե պետք է, հրելով զարթնեցրեք նրանց գիտակցությունը... Այդ ազգադավ պոպուլիստին էլ հերթական անգամ հիշեցրեք, որ իր կողմից ժամանակին բնութագրված <<կիրթ>> Ալիևը նոր տեխնոլոգիաներով սեփական բանակը սպառազինելու մասին է հայտարարում և Հայաստանին սպառնում այլևս չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը...
Հայե՜ր, մի եղեք այդքան անտարբեր ձեզնից մի քիչ հեռու ապրող հայի ճակատագրի հանդեպ, քանզի շատ հավանական է, որ ժամանակ հետո նրա ճակատագիրը դառնա նաև ձեր ճակատագիրը... Սրանք լոկ խոսքեր չեն, այլ մեր պատմությամբ հաստատագրված իրողություններ... Իսկ պատմությունը կրկնվելու հատկություն ունի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել