Ամբողջ օրը հետևում էի ոռոգման ջրի բացակայության համար Արմավիրցիների բողոքին: Ողջ օրվա ընթացքում, որքան հասցրել եմ հետևել, կառավարությունը որևէ արձագանք չտվեց խնդրին: Որևէ կերպ գյուղացիների օրհասական գերխնդրին պետությունը լուծում չի առաջարկում:
Կառավարությունն արմավիրցիներին խնդիրների մեջ թողել է միայնակ, հենց այնպես, ինչպես գեղարքունիքցիներին ու սյունեցիներին էր միայնակ թողել թշնամու բանակի հետ դեմ-դիմաց:
Եթե հիմա ասեմ, որ հենց սրա մասին էինք բոլորին զգուշացում ընտրություններից առաջ՝ այլևս որևէ օգուտ չեմ տա:
Կառավարությունը պարտավոր է րոպե առաջ լուծել ոռոգման ջրի խնդիրը, իսկ մինչ վերջնական լուծումը՝ հաշվարկել գյուղացիների կրած վնասններն ու արագ հատուցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել