Ռոբոտները շրջապատում են մեզ. նրանք մեքենաներ են վարում, պատաժրաստում են, կառուցում, կարում: Իսկ ինչպե՞ս են մարդիկ վերաբերվել «ավտոմատ» սարքավորումներին, որոնք պարզագույն առաջադրանքներ էին իրականացնում: Չէ՞ որ դրանք ի հայտ են եկել 5 հարյուրամյակ առաջ: 

Ավտոմատոնների՝ մեխանիզմների մասին խոսք գնացել է դեռևս Հին Հունաստանում: Սարքավորման մասին առաջին իրական հիշատակումը հնարավոր է գտնել մ.թ.ա. 200 թ. ապրած Ֆիլոս Բյուզանդացու աշխատություններում: Նա նկարագրել է մի մեխանիզմ, որը կնոջ կերպար է հիշեցնում և ձեռքում պահել է գինով կուժ: Երբ երկրորդ ձեռքի մեջ դնում էին բաժակը, մեխանիզմն այն լցնում էր: Սակայն այդ տարիներին բոլոր տեսակի աշխատանքները կատարում էին ստրուկները, այդ իսկ պատճառով ռոբոտը լայն շրջանակների մոտ հետաքրքրություն չառաջացրեց: 

Ռոբոտիզացված մեխանիզմի հաջորդ հեղինակը դարձավ Լեոնարո դա Վինչին 15-րդ դարում: Նա մշակեց առաջին անդրոիդը՝ մարդու մարմնի անատոմիական դասընթացների հաճախելուց հետո: Դա Վինչին իր ստեղծածը տեղադրեց ասպետական զրահի մեջ: «Երկաթի մեջ գտնվող մարդը», հնարավոր է, կարող էր քայլել, շարժել ձեռքերը, սակայն տեսանյութեր այն ժամանակ, բնականաբար, չեն նկարահանվել, հետևաբար ռոբոտի մասին շատ բան մեզ հայտնի չէ: 

1640 թ. Ֆրանսիայում նվագել սկսեց ավտոմատ ֆլեյտահարը: Այն կառուցել էր Ժակ դե Վոկանսոնը: Վերջինս իր ռոբոտին «սովորեցրել էր» 12 կոմպոզիցիա նվագել: Ավելի ուշ ստեղծվեց նաև թմբկահար: Վոկանսոնը ևս հետաքրքրվում էր անատոմիայով և դա էլ նրան օգնել էր ճշգրտությամբ պատրաստել իր մեխանիզմները: 

Ռոբոտաշինության ոլորտում զարգացման հիմք դրեց էքսցենտրիկայի և սկավառակի ի հայտ գալը, որոնք ունակ էին դեպի առաջ շարժումներ կատարել: Հենց այդ ժամանակ էլ տիկնիկներն սկսեցին քայլել:

Ճապոնացիներն ստեղծեցին «կարակուրի-նինգյո» կոչվող ռոբոտներին, որոնք թեյ էին մատուցում, ձի քշում, ակրոբատիկ հնարքներ կատարում, կրակում և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել