Կոտրելով հազարավոր կանանց սրտեր՝ 2010 թվականին Ռիկի Մարտինը հայտարարեց իր՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին և ամուսնացավ նկարիչ Ջիվան Յոսեֆի հետ, ում մայրը հայուհի է: Ռիկի Մարտինն ու Ջովան Յոսեֆը դաստիարակում են 4 երեխաներին, ովքեր լույս աշխարհ են եկել փոխնակ մոր օգնությամբ: 

Երգիչը բավականին հազվադեպ է կիսվում ընտանեկան լուսանկարներով, իսկ հարցազրույցների ընթացքում խուսափում է անձնականին վերաբերող հարցերից: 

Սակայն վերջերս՝ հարցազրույցներից մեկում, արտիստն անկեղծորեն խոստովանել է, որ երազում է  հինգերորդ երեխայի մասին և արդեն դիմել է բժիշկներին, շուտով փոխնակ մոր օգնությամբ կծնվի նաև նրանց հինգերորդ փոքրիկը: Իսկ խոսելով անձնական կյանքից՝ Ռիկի Մարտինը ժպիտով կիսվել է, որ Ջիվանն իր կյանքի ամենակարևոր մարդն է:

«Երբ ես նրան առաջին անգամ տեսա, մտածեցի՝ նա աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն է:  6 ամիս մենք միայն շփվել ենք, իսկ որոշ ժամանակ անց նշանադրվել ենք մեր առաջին հանդիպման վայրում: Նա ինձ հանդիպած տղամարդկանցից ամենառոմանտիկն է: Նա դժգոհում է, որ ես երբեք չեմ երգրում իր համար, չնայած այն բանին, որ ինքը հիասքանչ պարող է: Ես նրան անվանում եմ Շակիրա»,- կատակում է Ռիկի Մարտինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել