3-ամյա Տիգրանի հայրը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը. Հ1–ի եթերում ասել է ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը։
«Կասկածել է, որ երեխան իրենը չի, ընտանիքում նմանատիպ քննարկում երբեք չի եղել, ոչ մի վեճ չի եղել։ Կոնֆլիկտային ընտանիք չի եղել, ոստիկանության տեսադաշտում այդ առումով չեն հայտնվել երբեք»,– ասաց նա։
Պետրոսյանի խոսքով, երեխայի մայրը տեղափոխվել է այլ բնակավայր։
Նշենք, որ փոքրիկի քույրն ու եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



