Երեկ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԵԽ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցման միջոցառումներ է քննարկում: Ինչպես նաև վերահաստատել է ԵԽ աջակցությունն իր անդամ երկրների անկախությանն ու տարածքային ամբողջականությանը:
Հիմա հարց`
  • ԵԽ-ում կա՞ գիտակցում, որ առանց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի ուղղակի քննադատության ԵԽ-ն որևէ բարոյական իրավունք չունի նման նախաձեռնություններով հանդես գալու:
  • ԵԽ-ն հաշվի առնու՞մ է, որ առանց արցախցիների խախտված հիմնարար իրավունքների վերականգնման, օկուպացված տարածքների վերադարձի և Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկման քաղաքականության դադարեցման, առանց ՀՀ տարածքից ադրբեջանական զինվորների դուրս բերման վստահության կառուցման մասին խոսք լինել չի կարող:
  • Ու՞մ տարածքային ամբողջականության մասին է խոսքը, ինչու՞ է ԵԽ բարձրաստիճան պաշտոնյան խոսում միայն տարածքային ամբողջականության մասին` չհիշատակելով ինքնորոշման իրավունքը:
  • Վստահության կառուցում Հայաստանի և Ասդրբեջանի միջև... իսկ Արցա՞խը:
Հիշեցնեմ, որ Հայաստանը ԵԽ լիիրավ անդամ է և նման ձևակերպումները ցույց են տալիս, որ Երևանը չի տանում որևէ աշխատանք, որը կստիպի հաշվի նստել մեր շահերի ու մոտեցումների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել