Այսօր առավոտյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Աջափնյակ համայնքում կազմակերպել էր քարոզարշավ և վերոհիշյալ կուսակցության անդամներ Ա. Սամսոնյանը և Գ. Գորգիսյանը բարձրախոսով վանկարկում էին. «Ո՛չ սև, ո՛չ սպիտակ,այլ կա այլընտրանք», և այդ այլընտրանքը՝ իրենց կուսակցությունն է՝ Էդմոնդ Մարուքյանի գլխավորությամբ։
Ն. Փաշինյանի կողմից մեր երկիրը սևերի ու սպիտակների պառակտելը հանգեցրեց կործանման՝ Արցախի կործանման, մեր հողի ու ջրի վտանգման։
Այսօր նույն քարոզն է անում Է. Մարուքյանը։
Հ.Գ. Հայ ազգը երբե՛ք գույների չի բաժանվել,երբե՛ք, քանի որ ազնիվ հայի մեջ խոսում է հայրենասիրությունն ու պատիվը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել