Ազգային ժողովը լոկ պարգևավճարի աղբյուր դիտարկողները ստացել են հայակործան հաջորդ հրահանգը։
Պետք է հասարակության ականջների համար լսելի դարձնել ադրբեջանական տարածքներ ձևակերպումը։
Պետք է շարունակաբար պնդել, որ Հայաստան պետությունում կան ադրբեջանական տարածքներ։
Պետք է հասարակությանը հաշտեցնել, որ հայկական ուժերն ապօրինի վերահսկում են ադրբեջանական հողերը։
Այս եղկելի մտքերը թվում են թե տեղ չունեն մեր հասարակությունում։ Բայց բավական է հիշել, որ արդեն տասնօրյակից ավել է ինչ մեզ մատուցել են, որ ադրբեջանի բանակայինները ՀՀ տարածքում են։ Նույն տրամաբանությամբ մեզ ներքաշել են գերիների, անհետ կորածների ու զոհվածների մասին թաքցվող տեղեկատվության քննարկման մեջ։
Մի խոսքով առօրեական են դարձնում անքննելի ու անառարկելի փաստեր՝ նպատակ ունենալով սպանել առաջին էմոցիոնալ արձագանքն ու դրան հաջորդող կշռադատված անհանդուրժողականությունը։
Սկզբում ցածր ու վախեցած ձայնով կապիտուլյանտն ու խմբակն արտաբերում են միտքը։ Հետո ցածրաձայն քննարկում, իսկ վերջում սրիկաները գոռում են, որ ստորագրելու են ինչ ուզեն ու երբ ուզեն։
Նողկալի ու կարճ ճանապարհ, որը ցավոք դավաճանները հաջողությամբ կիրառում են մեր հասարակության վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել