Եթե Նիկոլն ընդուներ Վազգեն Մանուկյանի ու «17»-ի ցիվիլ առաջարկը և դեռ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին սիքտիր լիներ, դա հնարավորություն կտար Հայաստանին գոնե մեկ տարի բոլոր հետագա «ստորագրումները» հետաձգել, ասելով թե «ժամանակավոր՝ ճգնաժամային, կառավարություն է, իրավասու չէ ժողովրդի անունից ինչ-որ միջազգային փաստաթղթեր ստորագրելու, երբ որ ընտրությունները կայանան, ժողովրդն իշխանություններին ընտրի և դրանով բանակցելու լիազորի, կխոսենք»։
Մանրուք է, իհարկե, բայց այսպիսի մանրուքներով այնքա՜ն բան հիմա լրիվ այլ կերպ կլիներ։
Հ.Գ. Ի դեպ, մտածե՞լ եք, թե այս այս ծանր, ճգնաժամային իրավիճակում, երբ դրսից հարյուր միլիոններով պարտք են վերցնում, որ կարողանան թոշակ ու աշխատավարձ տալ, նախընտրական արշավների ու միկրոսկոպիկ կուսակցություններ թխելու վրա ինչքան փող է մսխվում այս օրերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել