ՀԱՄԱՍ-ի ղեկավարն իր ելույթում գոհունակություն ու երախտագիտություն է արտահայտել իրանի Իսլամական հանրապետությանը Պաղեստինին զինամթերքով աջակցելու համար ու սա շատ կարևոր դրվագ է մեր բոլորիս համար երկու պատճառով. նախ ակներև է, որ որքան էլ Էրդողանը «դոշ ծեծեց» պաղեստինցիների համար, իրական աջակցություն ցուցաբերողը հենց Իրանն էր: Շիա Իրանը փաստացի ապահովեց սունի ՀԱՄԱՍ-ի հաղթանակը` զմրսելով սեփական դիրքերը որպես իսլամական աշխարհի առաջնորդ: Այսուհետ հենց Իրանն է լինելու աշխարհի մեկ միլիարդից ավել մահմեդականների «վարչության պետը», չնայած որ շիաներն այդ թվի տաս տոկոսն էլ չեն կազմում:
Մյուս կարևոր փաստն այն է, որ, չնայած Իսրայելը շատ ավելի հուժկու հարվածներ է հասցրել ու զոհերով 1-ը 15-ին հարաբերակցություն ապահովել, այն միևնույն է պարտվել է: Իսրայելը, հաղթելով ռազմական առումով, պարտվել է դիվանագիտական դաշտում ու, Վատիկանի ներկայացուցչի նշած ինքնասպանության չգնալու համար, հանձնվեց: Սրա մասին է վկայում նաև այն, որ հենց Իսրայելն էր խնդրել Եգիպտոսին, որ միջնորդի հրադադարի համար: CNN-ը նաև հայտնեց, որ Իսրայելի վրա հրադադարի հասնելու հարցում ճնշումներ է գործադրել ԱՄՆ նախագահ Բայդենը: Այսինքն Իրանի միջուկային գործարքը սաբոտաժի ենթարկելու Իսրայելի փորձը տապալվել է ԱՄՆ-ի և Իրանի համատեղ ջանքերով ու դրան չի խանգարել ոչ երրորդ կողմերի հետ դաշնային հարաբերությունները, ոչ էլ կրոնական տարաձայնությունները:
Իսկ մեր համար այս ամենը շատ կարևոր է, քանի որ մեր հանդեպ թշնամանք տածող թուրքական աշխարհը էականորեն զիջեց իր դիրքերը, մեր հանդեպ ավանդաբար բարիդրացիական հայացքով նայող Իրանին: Իսկ թուրքական պասիոնարությունը այսուհետ ուղղվելու է ոչ թե գլոբալ թատերաբեմ, որտեղ նրանք զիջեցին Իրանին, այլ տարածաշրջանային մակարդակ՝ Կենտրոնական Ասիա և Ռուսաստան: Ռուսաստանի փրկությունն էլ կլինի ոչ թե Ադրբեջանին այլ Իրանին համոզելը ԵԱՏՄ լիիրավ անդամ դառնալ:
Հ.Գ. փաստորեն տեղեկատվական դարում էական չէ` ինչ որակի ու քանի հրթիռ ունես, եթե դիվանագիտական քայլերդ չես կարում հաշվարկես, ուրեմն կործանված ես: Հիմա շատ ավելի լավ եմ հասկանում, թե ինչու էին հուդայական կրոնական առաջնորդները միշտ քննադատում սիոնիստներին` հաճախ ցուցադրաբար միանալով պաղեստինցիներին եվրոպական տարբեր մայրաքաղաքներում: Խասիդները ճիշտ էին, իսկ գեներալները` սխալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել