Նիկոլ Քիդմանը վերջերս շատ է նկարահանվում։ Հաշվարկը կարելի է կատարել «Մեծ փոքրիկ սուտ» սերիալից, որում հանդես եկած դերի համար նա ստացել է «Էմմի» մրցանակ:

Իսկ հիմա հերթը «Ինը բոլորովին անծանոթ մարդիկ» մինի-սերիալինն է, որտեղ Քիդմանը կրկին գլխավոր դերում է։ Ի դեպ, այն նկարահանվել է Լիանա Մորիարտիի հեղինակած գրքի հիման վրա։

Սերիալում Նիկոլը խաղում է քաղաքից դուրս գտնվող Վելնես հյուրանոցի տնօրենի դերը, ով անցկացնում է արտասովոր դասընթացներ, որոնք օգնում են կրկին լիցքավորել էնեգիան: Այնտեղ գնում են, ինչպես դժվար չէ կռահել, ինը անծանոթ մարդիկ, ովքեր պետք է փորձեն Քիդմանի հերոսուհու կողմից առաջարկվող ոչ ավանդական մեթոդները։

Մի քանի օր առաջ համացանցում թողարկվեց սերիալի թրեյլերը, սակայն օգտատերերը զարմացել էին սիրելի դերասանուհու արտաքին տեսքից, ավելի ճիշտ՝ հերթական կոնտուրային պլաստիկայից հետո նրա կերպարանափոխությունից։

Ֆորումներում երկրպագուները քննարկում են նրա արտաքինը եւ հրաժարվում են նրա մասնակցությամբ ֆիլմեր դիտել . «Անծանոթներից այստեղ միայն Քիդմանն է։ Ինչ է նա արել դեմքի հետ, այն ռետինե է», «Նկատել էի դեռեւս նախորդ սերիալից, որ դերասանուհու դեմքի արտահայտությունները բացակայում են, որպես փաստ, նա կարող է խաղալ միայն աչքերով», «Կորցրել է սահմանները, չեմ ուզում դիտել ֆիլմեր իր ռետինե դեմքով», «Նա դադարել է իրեն համարժեք գնահատել, թե ինչ է դարձել, որտեղ իր դերասանական խաղը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել