Իրականում չինական պատվաստանյութի վրա խրխջացող ու բոցեր անող կապիտուլյանտը իր անմակարդակ ու դիվանագիտությունից հեռու այդ պահվածքով հարվածեց աշխարհի գերտերություններից մեկի հեղինակությանը: Ավելի հստակ ասած հայ-չինական բարեկամական հարաբերություններին:
Այն Չինաստանին,որի նվիրած ավտոբուսներով երթևեկում է հպարտ քաղաքացին առանց ձեռք առնելու կամ ծաղրելու,այն նույն Չինաստանի մասին ում նվիրած հրշեջ մեքենաներով հպարտ քաղաքացիներին օգնության են հասնում հրշեջները,բայց չեն ծաղրում չինական այդ նվերները,այն նույն Չինաստանի ում նվիրած շտապ օգնության մեքենաներով օգնության են գնում հպարտ քաղաքացիներին,բայց կրկին չեն ծաղրում այդ նվիրած մեքենաներին և նրանց որակի մասին բոցեր չեն անում:
Սա իսկապես նման է ռուսական Իսքանդեր համակարգերի մասին նրա վերջերս արած հայտարարությանը,ինչը հետո կես ժամը մեկ ստիպված հերքում ու հերքում էր:Դա սակայն հայտարարություն էր իսկ սա ծիծաղ և ծաղր:
Ծաղրը հերքելը ավելի բարդ է լինելու և զարմնալին այն է,որ օրինակ նման միջադեպեր չեն լինում ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի մասին:Պատկերացնում՞եք կապիտուլյանտը ԱԺ-ում ծաղրեր որևէ ամերիկյան ապրանք,դե իհարկե ոչ,նա չի կարող նման բան իրեն թույլ տալ,քանի որ նրան դա չեն ների:
Ի դեպ այդ «ուրախ տեսանյութը» դիտելուց հետո ուշադիր նայեք Չինաստանի նոր կառուցած դեսպանատանը երբ կանցնեք Ւսակովի պողոտայով և տեսեք,թե իրականում ինչի վրա է սկսել բոցեր անել կապիտուլյանտը և հավատացեք,որ այսօրվա ԱԺ-ի ծիծաղն ու ծաղրը կարող է պատահական չլինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել