Aysor.am-ը գրում է.
ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել, Aysor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 3-րդ մասով», - ասաց նա։
Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
ՔԿ մամուլի խոսնակը նշեց, որ չի կարող տեղեկություն տալ՝ Մակարյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել