Ադրբեջանցիները 370 մետր առաջ են եկել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում։ Համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը հայտնել է, որ. «Զինվորականների հետ բանակցություններոմ ադրբեջանցիները պահանջել են հայկական երկու դիրքերը 300 մետր հետ տալ դեպի գյուղ, այդ դեպքում իրենք էլ հետ կգնան: Իսկ երկու ժամ առաջ ռուս խաղաղապահների այստեղի ներկայացուցչի հետ մոտեցել, խոսել ենք, ասել են թող ձեր ղեկավարությունը մերի հետ այդ հարցը լուծի»:
▪︎Երևի պարզ է, չէ՞, որ ՀՀ թուրքական օկուպացիոն վարչակարգն ու Ստեփանակերտի բնակիչ Արայիկը Ալիևի հետ ոչ մի հարց էլ չեն լուծելու, ադրբեջանցիք էլ շարունակելու են առաջ գալ։
ՀՀ նախկին վարչապետ նիկոլի կողմից Արցախի Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին նվիրելուց հետո Սյունիքի արդեն սահմանային դարձած Արավուս գյուղի սահմանին ադրբեջանցիները մեր հովիվին քաշքշել են, հարվածել աչքին։
▪︎ Երևի պարզ է, չէ՞, որ օկուպացիոն վարչակարգը նախորդ միջադեպերի նման այս մեկը ևս թաքցել է հասարակությունից, որ հանկարծ չստվերվի հայ֊թուրքական բարեկամության (ասել է թե` թուրքին ինքնակամ հանձնվելու) էն քարոզը, որ իրենք տանում են։
 Էրդողան. «Ապրիլ 24-ը հայկական զինված խմբերի ղեկավարների ձերբակալման օրն է։
...Մի դար առաջ այն տարածքում, ուր ներկայիս Հայաստանն է, բնակչության 80 տոկոսից ավելին մուսուլմաններն էին։ Այսօր գրեթե ոչ մեկ չի մնացել»։
▪︎Երևի պարզ է, չէ՞, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստան պետության գոյությունը ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ հիմա ընդունելի չէ, ինչպես ընդունելի չէ նաև այս տարածքում մեր՝ հայերիս ապրելը։ Նրանք ամեն ինչ արել են, անում են և անելու են մեզ և մեր պետությունը վերացնելու համար։ Այս պարզ իրողությունը կարող են չտեսնելու տալ թուրքին ծախվածները, չընդունել` ապուշները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել