Տպավորություն ունեմ, որ նրանք, ովքեր Արցախի «կորուստն» արդեն մարսել են, հիմա էլ Սյունիքի «կորուստը» մարսելու ճանապարհին են... Միաժամանակ, մտավախություն ունեմ, որ, այսպես շարունակվելու դեպքում, նմանները պատրաստ կլինեն վաղն էլ մարսելու Վայոց ձորի, Արարատի և, ընդհանրապես, Հայաստանի «կորուստը», միայն թե իրենց ընտանիքներն ապրեն «ապահով», իսկ զավակները՝ «պատերազմից հեռու», անգամ, եթե այդպես ապրելու գինը՝ պետականության կորուստն է... Չգիտեմ, աշխարհում էլի կա ժողովուրդ, որն ունի ոչ միայն այսպես մտածող հանրային զանգված, այլև այդ զանգվածին նույն տրամաբանությամբ առաջնորդող իշխանություն...
Հ.գ.- Ուղիղ 106 տարի առաջ այսպես մտածելու դիմաց հայ ժողովուրդը վճարեց ավելի քան մեկ ու կես միլիոն կյանք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել