Երեք տարի առաջ էս օրը սև եկավ Հայրենիքիս վրա:
Երեք տարի առաջ էս օրը ազգը սեղմեց ինքնաոչնչացման կոճակն ու առ այսօր այն սեղմած ա պահում:
Երեք տարի առաջ այս օրը փողոցը որոշեց իմ Հայրենիքի ապագան, ավելի ճիշտ որոշեց, որ ապագայում իմ Հայրենիքը չպետք ա գոյություն ունենա:
Երեք տարի առաջ էս օրը ազգի պառակտման սկիզբը դրվեց, որը գնալով խորացավ ու դեռ խորանում ա:
Երեք տարի առաջ էս օրը փողոց էին փակում մարդիկ, ում հարազատների, եղբայրների, որդիների անունները հետո այդ նույն փողոցներում սև ժապավենների վրա պետք ա գրվեին:
Երեք տարի առաջ էս օրը փողոցը նիկոլ վարչապետ էր վանկարկում, իսկ այսօր փողոցը նիկոլ bozi tgha ա վանկարկում...
Երեք տարի առաջ էս օրը ազգիս համար նիկոլն Աստված էր, փրկիչ, էսօր՝ նեռ, դավաճան ու հողատու:
Շարքը շարունակելի ա ու ինչքան շարունակում եմ, այնքան խելագարվելու հավանականությունը մեծանում ա…
Ոչ ու փուչ լիներ 2018-ի ապրիլի 23-ը, օր, որը երկրիս ու հայրենիքիս կործանման սկիզբն ավետեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել