Դատավոր Մանվել Շահվերդյանն է, ով այսօր 18.30-ին նշանակված նիստում պետք է որոշի Մեղրիի քաղաքակապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման օրինականության հարցը։
Հաշվի առնելով անհապաղ դատական նիստ նշակելու պահանջի չպահպանումը, կարելի է ենթադրել, որ նրան հանձնարարված է բողոքը և կալանքի միջնորդությունը քննել միաժամանակ։
Ենթադրվում է, որ նրան հանձնարարված է մերժել հիմնավոր բողոքը և բավարարել կալանքի ապօրինի միջնորդությունը։
Ուզում եմ որ դատավոր Շահվերդյանը լավ գիտակցի իր այսօրվա որոշման կարևորությունն ու հետևանքների նշանակությունը. կամ անառիկ է պահում իրավունքի խրամատը` չենթարկվելով մոլագարի հրահանգին, կամ դառնում է «վնգստացող» դատավոր` դրանից բխող բոլոր անխուսափելի հետևանքներով։
Հ.Գ. Խնդրում եմ ասվածը դիտարկել բացառապես իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության և արդար դատաքննության իրավունքի հանրային մասնագիտական պահանջի շրջանակներում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել