Երկիրը խայտառակ պարտության հասցնելուց հետո, իշխող ուժը ճիգեր է գործադրում կատարվածի մեղքը բարդել <<բանակը թալանած նախկինների>> վրա, իսկ որոշ <<հեռատես>> տեսաբաններ դրանում մեղադրում են մեր ռազմավարական դաշնակցին...
Սյունիքում տուն ու տեղ կորցրած կամ կորցնելու վտանգի տակ հայտնված քաղաքացին ոտքի է ելնում, մարզ այցելած, իր տունը հանձնողի դեմ, իշխանության մանկլավիկներն, այն <<կազմակերպելու>> մեջ մեղադրում են <<նախկիններին>>, իսկ <<հեռատես>> տեսաբանները՝ այդ ամենը կապում <<դրսի ուժերի>> հետ...
Ադրբեջանի նախագահն աշխարհով մեկ ազդարարում է <<101 տարի հետո Զանգեզուրը ցանկացած գնով հետ բերելու մասին>>, իշխանությունը սեփական ժողովրդին <<համոզում>> է, որ դա <<ճանապարհային կոմունիկացիաների>> բացում է, իսկ <<հեռատես>> տեսաբաններն այն որակում են <<Հայաստանի տնտեսական ապաշրջափակում...>>
Եվ այդպես՝ մեղադրանքների ու արդարացումների մի ամբողջ շղթա...
Իսկ մինչ ապաշնորհ իշխանությունն ու <<հեռատես>> տեսաբաններն, իրար հաջորդելով, ճգնում եմ <<հիմնավորել>> սեփական մեղադրանքներն ու արդարացումները, հայը շարունակում է կորցնել վերջին երեսուն տարիների ընթացքում բազում զոհերի ու զրկանքների գնով ստեղծած պետականությունը...
Հ.գ.- Ամենացավալին այն է, որ մենք, գրեթե, միշտ կորցնում ենք հենց այսպես...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել