Analitik.am-ը գրում է․

«Շուռնուխցիները հայհոյել են Փաշինյանի շքախմբին. վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել Hraparak-ը գրել է, որ քիչ առաջ Փաշինյանը այցելել է Շուռնուխ, պատահական մի դուռ է ծեծել և քաղցրավենիքը ձեռքին ներս մտել։ Բնակիչը անակնկալի է եկել։

Արժանանալով սառը ընդունելության՝ Փաշինյանը, դուրս է եկել։ Գյուղում լուրը արագ տարածվել է, որ վարչապետը Շուռնուխում է։ Բնակիչները փորձել են արագ հավաքվել, որպեսզի իրենց վրդովմունքը ներկայացնեն, սակայն անվտանգության աշխատակիցները Փաշինյանին արագ նստեցրել են մեքենան և սլացել դեպի Կապան։

Mediaport-ի տեղեկություններով՝ Կապանի կենտրոնում նա մոտ 300 մետր ոտքով քայլել է՝ հայրուրավոր ոստիկանների ու անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, ապա ուղևորվել է «Էլեգանտ» ռեստորան՝ ընթրելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել