Մի քաղաքագիտական ճշմարտություն հուշեմ: Ընտրություններում հաղթում են նախքան ընտրությունների օրը: Ընտրությունների օրը ընդամենը այդ հաղթանակի ամրագրման օրն է: Հետընտրական փուլը, իր կարևորությամբ նախընտրական և բուն ընտրության փուլերին ոչնչով չի զիջում: Երեք փուլերը համատեղ են որակվում և գնահատվում որպես «ընտրություններ»:
Բոլոր «հաղթածներին» խորհուրդ կտամ կենտրոնանալ հետընտրական փուլի բարդությունները հաղթահարելու պլանավորման վրա, իսկ բարդություններ աներկբայորեն լինելու են:
Չեմ բացառում, որ Ճկունը կարող է հայտարարել, որ ընդիմությունը կեղծել է ընտրությունները, հաջորդիվ քրեական գործ հարուցի ԿԸՀ նախագահի և մնացյալի նկատմամբ: Ինչից հետո, որպես դեռևս գործող իշխանություն հայտարարի թավշյա և այս անգամ արդեն բռնի հեղափոխության երկրորդ արարի մեկնարկը:
Եթե սա ձեզ ֆանտաստիկ սցենար է թվում, նախ հիշեք, թե ում հետ գործ ունեք և երկրորդը մտաբերեք այն քաղաքական, իրավական և բարոյական աբսուրդների, անոմալիաների շքերթը, որոնք տեղ են գտել և դեռ գտնում են սրանց «Նոր Հայաստանում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել