Մասնագիտական գործունեություն ծավալելու համար թիրախավորել են լրագրող Ani Gevorgyan-ին՝ տարածելով նրա մանկահասակ երեխայի նկարը, որը ուղղորդվում է խիստ անընդունելի բսռամթերքով, սպառնալիքներով։
Անիին, որպես էսպիսին, գրեթե չեմ ճանաչում, ավելին՝ որպես հանրային կյանքի մասնակից նրա հետ շփվել եմ մեկ անգամ, այն էլ Եռաբլուրում։
Մեր զրույցի ընթացքում ես տեսա հայրենասիրություն նրա աչքերում, ամեն հարց ձեւակերպելիս զգացվում էր վերջինիս հոգու ցավը, քանի որ գիտակցում էր Եռաբլուրն ու նրա գինը։
Խստագույնս դատապարտում եմ լրագրողի նկատմամբ նման թիրախավորումները, առավելապես վիրավորանք, սպառնալիք տարածելը, որոնց նպատակը բացառապես լրագրողի ձայնը լռեցնելն է։ Վստահ եմ, որ Անիին չեն կարողանալու լռեցնել, ավելին առավոտյան կամ օրվա ընթացքում Անին ավելի սուր հարցեր է տալու հանրային կյանքի համար պատասխանատու պաշտոնյաներին։
P.S. Անի ջան, չմտածես, ինչպես նաեւ գիտցիր, որ հնարավոր ու անհնարին միջոցներով թիկունքիդ կանգնած եմ։
Եղիր առողջ ու անփորձանք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել