Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում կայացած Տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսում ունեցած իր ելույթում վստահեցնելով, որ իրենք պատրաստ են պաշտպանել ազատ և անկախ լրատվամիջոցները, թափանցիկության և հարգանքի վրա հիմնված գլոբալ տեղեկատվական տարածքը՝ Նիկոլը նաև հայտարարել է. «Արդի ժամանակներում, որում ապրում ենք, մենք պետք է ապահովենք լրատվամիջոցների անկախությունը ոչ միայն կառավարություններից։ Արտաքին ուժերի կողմից տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության աճող միտումների պայմաններում ազգային անվտանգության հարց է դառնում լրատվամիջոցների անկախությունը պաշտպանել նաև ուրիշներից: Արտաքին ուժերի կողմից տեղեկատվության մանիպուլյացիան և միջամտությունը աշխարհում անվտանգության հետ կապված աճող մտահոգություն է։ Մենք կարծում ենք, որ այս սպառնալիքների հաղթահարումը պահանջում է իրական համագործակցություն համանման մտածողությամբ պետությունների միջև, որոնք կիսում են մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնարար արժեքները, ինչպես նաև փոխադարձաբար նվիրված են կանոնների վրա հիմնված միջազգային կարգին»։
Դիցուք Հայաստանի դեպքում ի՞նչ նկատի ունի Նիկոլը «Արտաքին ուժերի կողմից տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության» տակ: Գաղտնիք չէ, որ ընդդիմությանը թիրախավորելուն զուգահեռ շատ հաճախ ՔՊ-ականները թիրախավորում են նաև ընդդիմադիր ԶԼՄ-ենրն ու այնտեղ գործունեություն ծավալող լրագորղներին՝ նրանց հռչակելով՝ ասենք 5-րդ շարասյուն: Ոմանք էլ, հեռուն գնալով ու ձևական համեստություն չանելով, Ռուսաստանին են մեղադրում ՔՊ-կանների գեղեցիկ կյանքը հարամելու համար՝ մեղադրելով Մոսկային Նիկոլի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար: Արդյոք Նիկոլը նկատի ունի՞ ասենք ռուսական կապիտալով գործող կամ ռուսամերձ շրջանակներին մոտ կանգնած լրատվականները, երբ խոսում է արտաքին ուժերի կողմից հովանվորվող ԶԼՄ-ների խնդրի մասին, կամ մի՞թե նա հակառուսական արտաքին քաղաքական գիծ որդեգրած հետխորհրդային որոշ երկրների կառավարություններին կոչ է անում՝ մի բռունցք կազմելու՝ ընդդեմ լրատվադաշտում ռուսական ներկայության: Բոլոր դեպքերում Նիկոլի հայտարարությունները հնչում են բավական բազմանշանակ՝ նկատի ունենալով այն, որ ներքաղաքական դաշտում այսօր ՔՊ-ին ընդդիմանում են ոչ միայն ռուսամետ համարվող ընդդիմադիրները, այլև ոչ արևմտյան փողերով սնվող ԶԼՄ-ները: Նիկոլն Արևմուտքից թույլատրությո՞ւն է խնդրում՝ սահմանափակելու Հայաստանում խոսքի ազատությունը հատկապես ընտրություններից մի քանի ամիս առաջ՝ հասկանալով ազատ խոսքի՝ իր համար ունեցած վտանգավորության աստիճանը:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4810
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել